| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի և ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանի` նոյեմբերի 17-ին ստորագրած փոխըմբռնման հուշագրի շրջանակում դեկտեմբերի 14-ին Մեղրիի մաքսակետում հանդիպում է տեղի ունեցել Մեղրիի և Նորդուզի մաքսակետերի ղեկավարների միջև: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են սահմանային մաքսակետերի համագործակցության սերտացմանն ուղղված հարցեր` արձանագրելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ընթանում են առանց խոչընդոտների:
Անդրադարձ է եղել Հայաստանի և Իրանի միջև բեռնատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների տեղաշարժի դյուրացմանն ուղղված աշխատանքներին: Գործընկերները փոխանակվել են նաև սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների և դրամական միջոցների ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվությամբ: Երկկողմ քննարկումների արդյունքում որոշվել է մաքսակետերի աշխատակիցների մասնակցությամբ համատեղ հանդիպումները դարձնել պարբերական:
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ի և ԻԻՀ մաքսային ծառայության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև մաքսային վարչարարության բնագավառում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է Մեղրիի և Նորդուզի սահմանային մաքսային կետերի միջև իրական ժամանակում տեղեկատվության փոխանակում կազմակերպել:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին