|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր կառավարևության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ հնչեցրեց ԿԳՆ վերաբերյալ: Նա նշեց, որ վերջին ժամանակներս կրթության պետական տեսչությունը հանրապետության հանրակրթական հաստատություններում ուսումնասիրություններ է իրականացրել, որի արդյունքում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ: Դրանք վերացնելու ուղղությամբ տեսչության կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ:
Հանձնարարվում է մարզպետներին, Երևանի քաղաքապետին ապահովել տեսչության կողմից խախտումների վերացման ուղղված առաջարկների կատարումը, և 2 շաբաթվա ընթացքում ներկայացնել միջոցառումների ծրագիր:
ԿԳ նախարարին հանձնարարվեց իրականացնել կրթության պետական տեսչության կողմից կատարված ստուգումների քննարկումներ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի հետ և ամփոփել արդյունքները, դրանց հիման վրա ներկայացնել առաջարկություններ կրթության որակի բարձրացման հետ կապված: