|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Երևանի Մնջախաղի թատրոնը 44 տարի է` հույսով է ապրում, որ հաջորդ տարի վարձակալությամբ այս կամ այն թատրոնից տարածք վերցնելու փոխարեն` կունանա իր սեփական տանիքը: Այս տարի էլ թատրոնն իր վերջին` «Չարի ծաղիկներ» ներկայացումը խաղաց Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում: Ամեն տարի մշակույթի նախարարները խոստանում են թատրոնի շենքի խնդիրը լուծել, սակայն բյուջեն բաշխելիս` հասկանում են` փող չկա: 2017-ի համար թատրոնը վարձակալությամբ տարածք վերցնելու համար դեռ պայմանագիր չի կնքել:
Կ. Հ.