|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Նկատի ունենալով անձանց խախտված իրավունքների վերականգման և ՀՀ Սահմանադրության անմիջական գործողության ապահովման կառուցակարգերի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, հաշվի առնելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների իրավաբանական բնույթն ու ինքնուրույն դատավարական արժեքը, ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ որոշելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 2.2-րդ մասի 2-րդ կետի և 414.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի դրույթների՝ համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանն այնքանով, որքանով դրանք վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի (վճռաբեկ դատարանի որոշումն էական նշանակություն կարող է ունենալ օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու համար) առկայությունը փաստարկելիս հնարավորություն չեն տալիս վկայակոչել և այդ կապակցությամբ դիրքորոշումը հիմնավորել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասից բացի, նաև նկարագրական-պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշումներով, ինչպես նաև 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթի համապատասխանությունն այնքանով, որքանով այն սահմանադրական դատարանի նշված իրավական դիրքորոշումները չի համարում դատական ակտը վերանայելու և վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարանի վարույթ ընդունելու հիմք հանդիսացող նոր հանգամանք: