կարևոր
2440 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-02 15:24
Հասարակություն

Անհրաժեշտ է միջոցներ չխնայել օնկոլոգիական արդյունավետ դեղորայքի տրամադրման համար․ Դանիելյան

Անհրաժեշտ է միջոցներ չխնայել օնկոլոգիական արդյունավետ դեղորայքի տրամադրման համար․ Դանիելյան

Վերջերս ինձ էր դիմել Արցախից տեղահանված մեր հայրենակիցը՝ հայտնելով, որ թեև քիմիոթերապիան իրականացվում է անվճար, կան դեղորայքներ, որոնք անվճար հիմունքներով ՀՀ-ում իրեն չի տրամադրվում, և դրանց ձեռքբերումը բավականին մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում։

Մեր գրությունից հետո Առողջապահության նախարարությունը կապ հաստատեց և հայտնեց, որ նշված քաղաքացուն անվճար կտրամադրի պահանջված դեղորայքը։

Նման դեպքերը փաստում են, որ բյուջեով նախատեսված միջոցները ճիշտ չեն պլանավորվում։

Բերեցի այս օրինակը, սակայն, այս հարցով դիմել են բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, և խնդիրը համատարած է։

Հանրային առողջությունը ամենից կարևորն է։ Եթե կարիք կա մրցույթների համար նախատեսել ավելի շատ միջոցներ, պետք է հատկացվի՝ առավելությունը տալով ոչ թե ամենից մատչելի, այլ՝ ամենից արդյունավետ դեղորայքին։

Այս առումով, խիստ անհրաժեշտություն եմ համարում օնկոլոգիական դեղորայքի միավոր գինը բարձրացնելը, ինչն էլ կնպաստի, որպեսզի բժշկական հաստատությունները ձեռք բերեն առավել արդյունավետ և անվտանգ դեղորայք։

 

Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ