|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Այսօր ՀՀԿ համագումարում պետք է ՀՀԿ նախագահ ընտրեին: Առաջարկություն ներկայացրեց ՀՀԿ համագումարի պատվիրակ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա նշեց, որ, ՀՀԿ տարածքային կառույցներից ստացված առաջարկություններն ի մի բերելով և հաշվի առնելով ՀՀԿ-ականների վստահությունը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հանդեպ, հաշվի առնելով ՀՀ նախագահի հարուստ քաղաքական փորձը, առաջարկում է նրա թեկնածությունը ՀՀԿ նախագահի պաշտոնում:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հարցրեց. «Կա՞ն այլ առաջարկներ»: Ապա միանգամից շարունակեց. «Չկան այլ առաջարկներ, շնորհակալություն»:
Սերժ Սարգսյանը քմծիծաղ տվեց. «Ինչո՞ւ ես շտապում»:
Աշոտյանը պատասխանեց. «Դե, արդեն ասացին, որ չկան այլ առաջարկներ»:
Բաց քվեարկությամբ` Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվեց ՀՀԿ նախագահ: Համագումարի հազարավոր մասնակիցներից գեթ մեկը դեմ կամ ձեռնպահ չէր:
Արմեն Աշոտյանը հուզված հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահ:
Համագումարի մասնակիցները հոտնկայս ծափահարեցին և ողջունեցին Սերժ Սարգսյանի ընտրությունը: