Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բոլորս էլ հասկանում ենք, որ վերջին 10 տարվա ընթացքում ոչ թե քննություն է տեղի ունեցել, այլ ամեն ինչ արվել է, որպեսզի բոլոր հնարավոր փաստերը կոծկվեն. խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալի, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանի ձեռբակալությանը։ «Փաստը, որ պարկուճները փոխված են, նշանակում է` ամեն ինչ է փոխված՝ մարդիկ, դեմքերը, դեպքերը։ Եթե այս պայմաններում ՀՔԾ-ն կարողացել է հասնել նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալվի, ես այդ լուրն իմանալուց հետո շատ էմոցիոնալ պահեր եմ ապրել»,- հավելեց նա:
Ըստ նրա` ձերբակալությունը վկայում է Հատուկ քննչական ծառայության հետևողական աշխատանքի մասին:
Փաշինյանն ավելացրեց, որ խոսքն առայժմ ձերբակալության մասին է, հայտնի չէ` մեղադրանք կառաջադրվի՞, թե՞ ոչ: «Բայց որ Մարտի 1-ի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն, և այն, որ քննությունը հենց 2008 թվականի մարտի 1-ից տարվել է կոծկելու ուղղությամբ, ակնհայտ է»,- ասաց նա` հավելելով, որ հարցաքննություններից պարզ է դարձել, որ ոստիկանության զորքերի ներկայացուցիչները ոչ թե ճշմարտությունն են պատմում, այլ հնարավոր բոլոր եղանակներով փորձում են կոծկել այն։