Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը Թամարա Գևորգյանն ընդդեմ դատավոր Աննա Դանիբեկյանի գործով մերժեց իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և անփոփող թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Դատական ակտի պատճառաբանական մասին ծանոթ չլինելով՝ ոմանց պես ինձ թույլ չեմ տա այն մեկնաբանել։ Սակայն ես մնում եմ իմ այն կարծիքին, որ Աննա Դանիբեկյանի կողմից, առանց Թամարա Գևորգյանի թույլտվության, բժշկական տվյալ հանդիսացող տեղեկատվությունը դռնբաց դատական քննության ժամանակ հրապարակելը պարունակում է հանցագործության հատկանիշներ և շատ եմ ցավում, որ հիշյալ դատավորը դա «չնկատեց»: Դատական ակտը ստանալուն պես այն միանշանակ կբողոքարկենք վճռաբեկության կարգով, քանզի ստացվում է, որ Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը պետությունը դիտարկեց որպես հանցագործություն, իսկ Թամարա Գեւորգյանի մոտ համավարակի առկայության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը՝ ոչ (и смех и грех честное слово)։