Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին շատ հաազատ է ՊՆ-ի առաջարկած` հիմնադրամ ստեղծելու գաղափարը: «Իմ սրտին շատ հարազատ է այս նախաձեռնությունը: Բանակն ու ազգը միաձուլված են: Ովքեր զինվորներ չունեն` սահմանին կանգնած, այն կանգնածները նույնպես նրանց զավակներն են»,- խոսելով զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ապահովագրման նպատակով աշխատող անձանցից 1000- ական դրամ գանձելու նախաձեռնության մասին` լրագրողներին ասաց նա:
Դավոյանի խոսքով՝ մտավախություն կա՝ այդ հիմնադրամը արդյո՞ք ճիշտ կօգտագործվի, սակայն, ըստ նրա, Վիգեն Սարգսյանը իր կենսագրությունում բիծ չունի, նա հասարակության առջև բաց անձնավորություն է, տարբեր պաշտոններում ապացուցել է, որ հեռու է կոռուպցիայից, և եթե այդպիսի նախաձեռնություն է սկսել, ուրեմն մտածել է լծակների մասին: «Վերահսկողության լծակներ պետք է լինեն, որ կոռուպցիա չլինի: Պետք է անողոք լինել բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր ոտնձգություն կանեն այդ հիմնադրամի նկատմամբ: Հույս ունեմ, որ մի օր նման հիմնադրամ կլինի նաև ուսանողների և աշակերտների համար»,- հավելեց Դավոյանը:
Գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ հայտարարեց, որ բանակը մեր սրբությունն է, և հանուն բանակի` ամեն ինչի պետք է պատրաստ լինենք: «Եթե զինվորը պատրաստ է կյանքը տալ հայրենիքին, այդ 1000 դրամն ի՞նչ է, որ ուրիշ մեկը չտա: Ազգային տուրք հասկացությունը կա, բայց կա նաև ունևորության տուրք: Մի հիմնարկի տնօրենը, որ տասնապատիկ ավելին է ստանում, քան նույն հիմնարկի ավելի ստորին աշխատողները, նույն գումարն են տալիս: Այստեղ համամասնության խախտում կա, գուցե տոկոսային թիվ դրվի»,- ասաց գրականագետը: