|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարտունու, Գավառի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին, Տիգրանաշենի, Վարդենյաց լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն:
Գավառ - Մարտունի, Մարտունի - Վարդենիս, Վարդենիս - Սոթք ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է: Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի որոշ ավտոճանապարհների ծածկը տեղ - տեղ ձյունապատ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցներն ավտոճանապարհներին շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, որի ընթացքում կատարում են ճանապարհների մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: