| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արդեն հայտնել ենք, որ Yerkir.am-ին դիմած քաղաքացին ահազանգել էր, որ հանրապետության կարևորագույն օբյեկտներում հսկողություն իրականացնող` ոստիկանության տասնյակ ծառայողներ մի քանի ամիս է, ինչ որոշակի վայրերում ուժեղացված ծառայություն են իրականացնում, սակայն դրա համար հավելավճարներ չեն ստանում:
Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը լսեց Yerkir.am-ի լրագրողի հարցը, որ ոստիկանության աշխատակիցները ահազանգ ունեն և դիմում են լրատվամիջոցներին, սակայն հրաժարվեց որևէ պատասխան տալ հուզող հարցին:
Նրա հետ ԱԺ եկած` ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Արա Ասլիկյանը փորձեց պատասխանել հարցին: Նա նախ նշեց, որ աշխատավարձերի ուշացում չկա համակարգում: «Ի՞նչ է նշանակում` հավելյալ աշխատանքի համար աշխատավարձ չեն տալիս: Հարգելինե'րս, ոստիկանության աշխատակիցների վարձատրության մասին օրենքով` ոստիկանության համակարգում հավելյալ աշխատանքի համար լրավճարներ գոյություն չունեն: Էդ որ ասում եք` հավելյալ աշխատեցնում են, բայց չեն վճարում, իմացեք, որ չեն էլ վճարելու, որովհետև ոստիկանության համակարգը զինվորական ծառայության համակարգ է՝ չնորմավորված աշխատանքային օրով»,- ասաց նա: