Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Երեկ սպանության փորձ է տեղի ունեցել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
Ժամը 23։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախից կրծքավանդակի և աջից՝ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 22-ամյա Լ. Սահակյանը:
Yerkir.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 34- 104-րդ՝ սպանության փորձի հատկանիշներով: Նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Թերլեմեզյան 3 հասցեում: Այս հասցեում է տեղակայված «Վան» հեռուստաստուդիան:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երիտասարդին դանակահարելու մեջ կասկածվում է «Վան» հեռուստաստուդիայի տնօրեն Վահան Ղազարյանը:
Yerkir.am-ի տեղեկություններով` դեպքին ականատես կալ, ով արդեն իրավապահներին պատմել է կատարվածի մասին: