Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևանի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՔԿ-ից հայտնում են, որ հիշյալ դեպքի վերաբերյալ 2021թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 21:10-ին, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգել է քաղաքացին և տեղեկացրել, որ որդուն դանակահարել են: Նույն օրը «Արմենիա» բժշկական կենտրոնից ստացված մեկ այլ ահազանգի համաձայն՝ շտապօգնության խումբը Երևանի Ա. Ավետիսյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարանից, կտրած-ծակած վերքերով, բուժօգնության է տեղափոխել նույն բնակարանի բնակչին:
ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը նշված մարմնական վնասվածքն ստացել է նույն օրը՝ ժամը 20:55-ի սահմաններում, Վաղարշյան փողոցում գտնվող բենզալցակայանի դիմաց Երևանի 36-ամյա բնակչի հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում:
Ըստ նախնական տվյալների՝ վերջինս իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկայով մի քանի անգամ հարվածներ է հասցրել վերոնշյալ տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:
36-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է։