|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսեց գործարար միջավայրի, գործարարության զարգացման և այլ հարցերի մասին, որոնք լուծելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Նախարարի խոսքով՝ քայլեր պետք է արվեն` հաղթահարելու բոլոր այն խոչընդոտները, որոնք խանգարում են գործարարության զարգացմանը:
Խոսելով ներդրումների պակասի մասին՝ Կարայանն ասաց. «Դժվարանում եմ պատասխանել, թե ինչու պակասեցին ներդրումները, որովհետև դա կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքով: Հիմնական գործընկերները տնտեսական աճ չապահովեցին, հակառակը՝ տնտեսական միտումները բացասական էին, և հիմա մենք պետք է բարելավենք մեր ներդրումային միջավայրը»:
Անդրադառնալով փոքր ու միջին բիզնեսին և, ընդհանրապես, բիզնես միջավայրին աջակցելուն ուղղված կոնկրետ քայլերին՝ նախարարն ընդգծեց. «Կոնկրետ քայլերը կառավարության ծրագրում էլ են գրված: Առաջինը՝ մենք կստեղծենք հիմնադրամ, որը ուղղակի օժանդակության միջոցով փորձելու է օգնել գործարար միջավայրին: Ներդրողների համար պետք է ստեղծել օրենսդրական վստահության դաշտ, որի ուղղությամբ արդեն նախաձեռնել ենք քայլեր: Վարչապետն էլ իր ելույթում նշեց, որ պետք է խնդիրն ախտորոշենք, հետո նոր լուծումներ առաջադրենք»: