|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահներն աշխատանքային քննարկումների արդյունքում համաձայնություն են ձեռք բերել՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործի քննության շրջանակներում իրականացնել համատեղ և փոխհամագործակցված գործողություններ քրեական գործի քննության համակողմանիությունը և լիարժեք բացահայտումն ապահովելու ուղղությամբ:
Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են հարուցված քրեական գործի շրջանակներում պատշաճ ապացույցների ձեռքբերումը՝ օրենքով սահմանված կարգի, պայմանների խստագույնս պահպանմամբ: Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել համակարգող մարմին:
Երկու երկրների ՔԿ նախագահների հանդիպման արդյունքների մասին առավել մանրամասն տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ:
Այսօր ՀՀ և ՌԴ ՔԿ նախագահները մեկնել են Գյումրի, որտեղ նախ այցելել են գերեզմանոց, ծաղկեպսակ դրել հունվարի 12-ի զոհերի շիրիմներին, այնուհետև ուղևորվել են Գյումրիում տեղակայված ռուսական թիվ 102-րդ ռազմաբազա: