|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երեկ Հայաստանի գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի հետ ունեցել ենք խորհրակցություն՝ քննարկելու ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին Հանրապետության հրապարակում ընդդիմության հանրահավաքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Երկու հարցում ձեռք ենք բերել փոխըմբռնում եւ ունենք որոշում. առաջինը, որ ժողովրդական շարժումը, պայքարը ռաջնորդելու համար պետք է ստեղծել մարմին, որը պատասխանատվություն կրի այս ամենի համար, առաջնորդի ժողովրդին եւ պայքարը հասցնի իր հաղթական ավարտին: Դա կկոչվի Ազգային կոմիտե: Երկրորդը, մենք մշակել ենք քայլերի, գործողությունների ծրագիր, որի վերջնարդյունքը պետք է լինի այս չարիքի կառավարության հեռացումը: Խորհրդարանական ընդդիմությունը այդ ծրագրի շրջանակներում օգտվելու է նաեւ ԱԺ-ում իմպիչմենթ սկսելու գործընթացով: Մենք քաղաքական ուժերի խորհրդակցությունների արդյունքում ձեւավորված ծրագիրը պատկերացումները փոխանցելու ենք նոր ստեղծվող Ազգային կոմիտեին, որը շատ կարճ ժամանակ հետո այս հարթակից ներկայացնելու է քայլերի եւ գործողությունների ծրագիր»,-ասաց նա:
Սաղաթելյանը չհամաձայնեց տեսակետին, թե ամեն ինչ ավարտված է, արդեն ուշ է. «Ուշ չի, ժողովուրդ, եթե ուշացնենք, Սյունիքն էլ ենք կորցնելու, Գեղարքունիքն էլ ենք կորցնելու, մի կոտրվեք: Պետք է շարունակենք պայքարը: Երբեք ուշ չի: