կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-17 16:36
Տարածաշրջան

Էրդողանն ավելի վախենում է ոչ թե իսլամիստներից, այլ քրդական պետություն ստեղծվելու հնարավորությունից. Die Zeit

Էրդողանն ավելի վախենում է ոչ թե իսլամիստներից, այլ քրդական պետություն ստեղծվելու հնարավորությունից. Die Zeit

Անկարայի կարծիքով` ազգի անվտանգության համար ամենամեծ սպառնալիքը բխում է ոչ թե սեւ դրոշներով իսլամաֆաշիստներից, քանի որ նրանց հետ ինչ-որ կերպ կարող է հաշիվ տեսնել, այլ քրդական պետության հնարավոր սպառնալիքի հետ, քանի որ հնարավոր է, որ այն Իրաքի հյուսիսից Սիրիայի տարածքով ընդլայնվի դեպի Միջերակրական ծով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Die Zeit թերթն իր` «Էրդողանի օգտակար ապուշները» վերնագրով հոդվածում:

«Եթե քրդերին հաջողվի անապատից կամուրջ շարքել դեպի ջուրը, նրանք կկարողանան իրենց նավթը դուրս բերել համաշխարհային շուկա, եւ Էրդողանին հանկարծակի պետք է կլինի գործ ունենալ լիրաժեք, իր դեմ ոչ բարեկամաբար տրամադրված տարածաշրջանային պետության հետ: Այդ վատ ապագայի եւ անխախտ Թուրքիայի միջեւ, որում միայն Ռեջեփն է առկա, կա միայն գրեթե 70 կմ լայնությամբ գոտի թուրք-սիրիական սահմանային Քոբանի եւ Ասաս սահմանային քաղաքների միջեւ»,- նշում է հոդվածագիրը:

«Սիրիայի հետ կապված իր արշավով Էրդողանը վնասում է ոչ միայն Սիրիայի եւ Իրաքի հյուսիսի (իրաքյան Քուրդիստանի) բնակիչներին, եւ վնաս հասցնում ՆԱՏՕ-ի, եվրոպական երկրների ավնտանգության շահերին եւ խախտում Իրաքի ինքնիշխանությունը: Այդ բոլոր հանդիսանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի առաջին հոդվածի խախտում: Այն պարտավորեցնում է անդամ-պետությանը «սպառնալիքի տակ չդնել միջազգայի խաղաղությունը, անվտանգությունն ու արդարությունը» եւ «ուժի որեւէ կիրառումից ձեռնպահ մնալը, որը համատեղելի չէ ՄԱԿ-ի նպատակների հետ», -գրում է թերթը:

 Թերթը հավելել է, որ Էրդողանի գերագույն նպատակը Թուրքիայի հարավային սահմանում քրդական պետության ստեղծման կանխումն է: «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարը Էրդողանի համար ծառայում է միայն բոլորովին այլ պատերազմում որպես քաղաքական պաշտպանություն», -հավելել է թերթը: