Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Շիրակի մարզի դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը նշեց, որ ոլորտում փոփոխություններ են նախատեսում, որոնց մեծ մասը մեկնարկելու են հաջորդ ուսումնական տարվանից, հայտնում է «Ազատությունը»:
Իսկ մինչև կրթական ոլորտի հերթական այդ բարեփոխումները, սպասվում են կրճատումներ: Կառավարությունը, ինչպես հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անցնում է տնտեսման ռեժիմի, որը տարածվելու է նաև կրթության համակարգի վրա:
«Մենք ունենք որոշակի հնարավորություններ․ մի քիչ ապարատը ուռճացած է, և եթե այդ որոշումը վարչապետի կգա, մենք կկարողանանք դա իրականացնել: Ես ինքս գտնում եմ, որ կարելի է շատ ավելի մոբիլ, փոքր միջոցներով ու հնարավորություններով կատարել լուրջ խնդիրներ: Այստեղ, իհարկե, կա սոցիալական ֆակտորը: Հատկապես ուսուցչության մեջ: Չի գնա կրճատումներն իհարկե դեպի ուսուցչություն, բայց մենք խնդիր ունենք, որ հատկապես գյուղական շրջաններում, երբ մեկին աշխատանքից ազատում ես, իհարկե, ինքը բերում է սոցիալական լարվածություն: Պետք է նաև մարդուն կարողանաս ապահովել մեկ այլ աշխատանքով՝ եթե պիտի կրճատում կատարես: Սա բավականին բարդ է, թեև առայժմ այդպիսի հարց չունենք», - ասաց նախարարը:
Լևոն Մկրտչյանը հայտնեց նաեւ, որ կողմ է բուհերում տարկետման իրավունքը վերացնելու մասին օրինագծին, որ ներկայացվել է Ազգային ժողով: