|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր` 4։30-ի սահմաններում, Հյուսիսային Օսիայի Բեսլան-Վլադիկավկազ շրջանցային մայրուղում տեղի է ունեցել խոշոր ավտովթար. բախվել են Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսն ու ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատարը։ Վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ։ Այս պահի դրությամբ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, հիվանդանոցում գտնվում է 9 մարդ, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ են, 4՝ ՌԴ-ի:
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքի անդամներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում:
ՀՀ ԱԳՆ