|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է.
«Վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը
Հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը: Նախնական տվյալներով` կա 5 զոհ, 27 վիրավոր: Վթարի վայրում վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո շտապբուժօգնության բրիգադները նրանց տեղափոխել են հիվանդանոց։
Վթարի հետևանքով տուժածների մասին մանրամասն տեղեկություններ տրամադրելու համար Հյուսիսային Օսեթիայի
առողջապահության նախարարությունում գործում է թեժ գիծ` 007-86-72-40-38-92 հեռախոսահամարով:
Հիվանդանոցներում գտնվող տուժածների անունները` ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում»։