Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-10-10 20:49
Սպորտ

Լեհաստանի հավաքականը լավագույններից է աշխարհում․ Դավիթ Մանոյան

 Լեհաստանի հավաքականը լավագույններից է աշխարհում․ Դավիթ Մանոյան
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղը կանցկացնի ԱԱ-2018-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը։ Մեր ընտրանին Վարշավայում կմրցի Լեհաստանի հավաքaկանի հետ։ Քիչ առաջ Վարշավայի ազգային մարզադաշտի ասուլիսի սրահում տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցեց նաև հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը։
 «Թիմում հիմա լավ տրամադրություն է, արել ենք ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շուտ մոռանանք Ռումինիայից կրած պարտությունը: Մխիթարյանը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար: Նրա բացակայությունը միշտ էլ զգացնել է տալիս: Լեհաստանի հավաքականը լավագույններից է աշխարհում, որտեղ խաղում է աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը։  Մեզ սպասվում է շատ ծանր հանդիպում:

Հիշում եմ 2007-ին կայացած խաղը, երբ մեր հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով։ Երկու թիմերում էլ սերնադափոխություն է տեղի ունեցել, և չեմ կարծում, որ այդ խաղը ինչ-որ կապ ունի այս հանդիպման հետ:
Մեր մարզիչը լավ է ուսումնասիրել մրցակցին եւ կասի, թե ինչպես պետք է խաղալ: Լեհաստանի հավաքականը հատկապես վտանգավոր է եզրերում»,- ասաց Մանոյանը։