Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, խոսելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելու հայտարարության մասին, նշեց, թե վաղ է խոսել Տիգրան Ուրիխանյանին փոխարինողի մասին, քանի որ ԱԺ նախագահին ներկայացված հրաժարականի դիմումը պետք է երկու շաբաթվա մեջ հետ չվերցվի, որպեսզի հրաժարականը հաստատվի:
«Մի րոպե, մի րոպե, ժողովո\'ւրդ ջան, Կիկոսի մահը չսարքենք, Ուրիխանանի վերաբերյալ հարցը ժամանակավրեպ է, այդ հարցերով դիմեք հենց Ուրիխանյանին: ԲՀԿ-ն սովոր է աշխատել կոնկրետ փաստերի հետ: 15 օր ժամանակ կա՝ ըստ ընթացակարգի: Մենք նման հարց չենք քննարկել եւ չենք էլ քննարկելու` առայժմ: Որովհետև ես չեմ հավատում, որ նա մանդատը վայր կդնի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հարցին` արդյո՞ք Ուրիխանյանի այս որոշումը կապված էր Նաիրա Զոհրաբյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնության հետ, որով առաջարկում էր, որ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները նաեւ վայր դնեն մանդատը, ԲՀԿ ղեկավարը պատասխանեց. «Ես ասել եմ, որ կանոնակարգը պետք է մշակվի 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների համար: Հասկանալի է, որ նոր կանոնակարգը, որը կքննարվի դեկտեմբերից ոչ շուտ, գործելու է 2017 թվականի դեպքում»: