|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Վերնիսաժ»ժի մոտ մայիսի 17-ին արձակված կրակոցներից վիրավորված և թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված հինգ անձանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Երևանի պետական բժշկական համալսարանի մամուլի պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը:
«Ալբինա Բադալյանի վիճակը կայուն է, նրա մոտ ամեն ինչ նորմալ է արդեն: Նորայր Հարությունյանի վերքերը նորմալ վիճակում են, կյանքին վտանգ չի սպառնում: Մնացական Սուքիասյանը, Մյասնիկ Հայրապետյանն ու Վալերի Հովհաննիսյանը ծանր կայուն վիճակում են, գիտակից են»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ` ժամը 13.25-ին, «Վերնիսաժ»-ի մոտ կրակոցներ են հնչել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: