Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է մի շարք հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը, որով մտահոգություն է հայտնվում բիոմետրիկ անձնագրերի տրամադրման առնչությամբ և կոչ է արվում վերականգնել այն: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը բազմիցս տվել է պարզաբանումներ և անհրաժեշտ ենք համարում ավելացնել նաև հետևյալը:
Հին նմուշի անձնագրերը շրջանառության մեջ դնելու հանգամանքը երբեմն որոշ անձանց կողմից մեկնաբանվում էր որպես բիոմետրիկ անձնագրերի բլանկների բացակայություն: Մեկ անգամ ևս իրազեկում ենք, որ այն պայմանավորված է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշմամբ, որով պահանջ է դրվում ապահովելու այն անձանց անձը հաստատող փաստաթուղթ ստանալու իրավունքը, ովքեր հրաժարվում են ստանալ նույնականացման քարտ և բիոմետրիկ անձնագիր: Նշվածով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանության կողմից շրջառության մեջ դրվեցին օրինագծերի նախագծեր, որոնք ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո ուժի մեջ մտան 2016 թ. օգոստոսի 6-ին:
Փոփոխությունների համաձայն՝ ոչ թե շրջանառությունից հանվեցին նույնականացման քարտերը և բիոմետրիկ անձնագրերը, այլ թույլատրվեց ստանալ նաև հին նմուշի անձնագրեր` ըստ ցանկության (առանց կենսաչափական տվյալների): Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, որ ներկայումս կենսաչափական անձնագրեր չեն տրամադրվում, տեղին չէ: 2016 օգոստոսի 6-ից սկսած մինչ այժմ (28.09.2016 թ. դրությամբ) տրամադրվել է 1454 կենսաչափական անձնագիր:
ՀՀ ոստիկանություն