Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է մի շարք հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը, որով մտահոգություն է հայտնվում բիոմետրիկ անձնագրերի տրամադրման առնչությամբ և կոչ է արվում վերականգնել այն:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը բազմիցս տվել է պարզաբանումներ և անհրաժեշտ ենք համարում ավելացնել նաև հետևյալը:
Հին նմուշի անձնագրերը շրջանառության մեջ դնելու հանգամանքը երբեմն որոշ անձանց կողմից մեկնաբանվում էր որպես բիոմետրիկ անձնագրերի բլանկների բացակայություն:
Մեկ անգամ ևս իրազեկում ենք, որ այն պայմանավորված է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշմամբ, որով պահանջ է դրվում ապահովելու այն անձանց անձը հաստատող փաստաթուղթ ստանալու իրավունքը, ովքեր հրաժարվում են ստանալ նույնականացման քարտ և բիոմետրիկ անձնագիր:
Նշվածով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանության կողմից շրջանառության մեջ դրվեցին օրինագծերի նախագծեր, որոնք ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո ուժի մեջ մտան 2016 թ. օգոստոսի 6-ին:
Փոփոխությունների համաձայն՝ ոչ թե շրջանառությունից հանվեցին նույնականացման քարտերը և բիոմետրիկ անձնագրերը, այլ թույլատրվեցին ստանալ նաև հին նմուշի անձնագրեր ըստ ցանկության (առանց կենսաչափական տվյալների):
Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, որ ներկայումս կենսաչափական անձնագրեր չեն տրամադրվում, տեղին չէ: 2016 օգոստոսի 6-ից սկսած մինչ այժմ (28.09.2016 թ. դրությամբ) տրամադրվել է 1454 կենսաչափական անձնագիր»,- նշված է Ոստիկանության տարածած հայտարարության մեջ: