կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-04 15:46
Քաղաքական

ՊԵԿ նորանշանակ փոխնախագահը կհարցաքննվի. ԱԱԾ պետ

ՊԵԿ նորանշանակ փոխնախագահը կհարցաքննվի. ԱԱԾ պետ

ԱԱԾ-ի կողմից ՊԵԿ փոխնախագահ Մաշադյանին ուղարկվել է համապատասխան ծանուցագիր, նա կհրավիրվի հարցաքննության. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով՝ Մաշադյանը հարցաքննվելու է, որովհետև ներկա է եղել սուպերմարկետներին գյուղմթերքի դիմաց 20 տոկոս եկամտահարկի փոխարեն 2 տոկոս հարկ վճարելու որոշմանը: Նա միևնույն ժամանակ նշեց, որ Մաշադյանը որպես վկա է կանչվում ԱԱԾ: «Նա հայտարարել է, որ կա պայմանավորվածություն, և պետք է բացատրի՝ ինչի մասին է խոսքը»,- ասաց ԱԱԾ տնօրենը:

Հարցին, թե ինչո՞ւ Մաշադյանը ՊԵԿ փոխնախագահ նշանակվեց, եթե կային նման կասկածներ, Վանեցյանը պատասխանեց. «Դա չի նշանակում, որ եթե մարդը նշանակվել է պաշտոնին, ուրեմն ինքը դառնում է անձեռնմխելի։ Եթե մարդն արել է ինչ-որ արարք, պետք է պատասխան տա»։

Դիտարկմանը՝ նրանք հայտարարում են, թե դա արվել է գյւղացիներին օգնելու համար, Վանեցյանն արձագանքեց. «Գյուղացիներին բանան ծախելով, նարինջ ծախելով ե՞ն օգնում, թե՞ դրսից ներկրված ելակի կամ պոմիդորի ու վարունգի հարցո՞վ են օգնում: Ներկրված ապրանքներն ավելի մեծ են տոկոսով, քան տեղի ապրանքները: Տեղի ապրանքները վաճառվում են շուկաներում, որտեղ, այսպես, թե այնպես, ոչ մի բան պետք չէ»:

Վերջում նա հավելեց, որ հավաստիացնում է, որ ցանկացած պաշտոնյա՝  ներկայիս, թե նախկին, ով կհայտնվի ԱԱԾ-ի տեսադաշտում, և կլինեն նրան պատասխանատվության ենթարկելու բավարար հիմքեր, ենթարկվելու է: