Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների այն հայտարարությանը, թե ՊԵԿ աշխատակիցները «վրաերթի» են ենթարկել «Առինջ մոլ»-ի աշխատակիցներին:
«Եթե կան նման դեպքեր, ապա կարող են դիմել համապատասխան մարմիններ, որոնք կպարզեն` եղել է, թե` ոչ: Հայտարարություն անելով չէ միայն»,- ասաց նա:
Դիտրակմանը` կա նաև համապատասխան տեսանյութ, և աշխատակիցն էլ պնդում է, որ տեղի է ունեցել, Միրումյանն ասաց, որ չի տեսել այդ տեսանյութը, ապա կրկնեց, որ եթե կա նման երևույթ, ապա համապատասխան մարմինները պետք է զբաղվեն: Նա նշեց, որ հարկային մարմինները, օրենսգրքով սահմանված կարգով ,իրավունք ունեն կիրառելու ֆիզիկական ուժ, որն, իհարկե, սահմանափակումներ ունի, մասնավորապես` եթե հարկային մարմնի ներկայացուցիչը ենթարկվել է հարձակման:
Ինչ վերաբերում է «Առինջ մոլ»-ում կատարվող ստուգումներին, ապա Միրումյանն ասաց. «Համապատասխան ռիսկային չափանիշներ կան, որոնց հիման վրա մեկ տարի առաջ հայտարարվում է ստուգումներ իրականացնելու մասին»:
Հիշեցնենք, որ քանի օր է` «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ելույթներով են հանդես գալիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ»-ի: