Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանը կառավարության նիստից հետո պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին և պարզաբանեց, որ նախարարությունը ղեկավարելու առաջարկը ստացել է հենց վարչապետից: «Առաջարկը՝ ղեկավարել նախարարությունը, եղել է վարչապետից, իսկ վարչապետի հետ մենք ոլորտում աշխատել ենք երկար: Եթե հիշում եք՝ վարչապետն այն ժամանակ «Հայռուսգազարդ»-ի տնօրենն էր, և ոլորտում մենք կամա, թե ակամա մշտապես համագործակցել ենք»,- ասաց նա:
«Ի՞նչ կապ ունեք Սերժ Սարգսյանի և նրա փեսա Միքայել Մինասյանի հետ, ճանաչո՞ւմ եք նրան, գործնական, ընկերական շփումներ ունեցե՞լ եք» հարցին, նախարարը պատասխանեց. «Չճանաչել երևի թե չեմ կարող, իհարկե, ճանաչում եմ, բայց շփումների մասին ասեմ, որ չեմ էլ հիշում՝ վերջին անգամ երբ եմ տեսել նրան»:
Խոսելով իր ղեկավարած ոլորտում առկա հիմնախնդիրների մասին` նորանշանակ նախարարն առանձնացրեց մի քանիսը. «Առաջինն ատոմակայանի արդիականացման հարցն է, երկրորդը՝ ընդերքի համապարփակ և համալիր հետազոտության կազմակերպումը, երրորդը` ավելի արդիական, ժամանակակից արտադրությունների գործարկումը»:
Մանուկյանն ասաց նաև, որ այս պահին կադրային փոփոխություններ չի պատրաստվում իրականացնել:
Անդրադառնալով դիտարկմանը, թե էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարը Կարեն Կարապետյանի փեսան է, ստացվում է, որ էներգետիկայի ոլորտը վստահվել է Կարեն Կարապետյանի մարդկանց, ու նրա ստվերն այնտեղ ամենուր է, նախարարը պատասխանեց. «Կարեն Կարապետյանը և նրա ստվերը կան ու պետք է լինեն, այլ կերպ նույնիսկ չեմ էլ պատկերացնում»: