|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում պաշտպանության նախարարությունը ներառել է «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքում զինվորական ծառայության անվտանգության ապահովման գործընթացում հրամանատարների պարտականությունների ավելացման, օրվա վերակարգի, հերթապահ ստորաբաժանումների, հսկիչ-անցագրային կետերի կողմից ծառայության իրականացման, զինծառայողների տեղաշարժի, մարտական դրոշի օգտագործման հետ կապված հարաբերությունների հստակեցման անհրաժեշտությամբ:
Ներկայումս հրամանատարի պարտականությունները սահմանող հոդվածներում նախատեսված չեն զինվորական ծառայության անվտանգության ապահովման ընդհանուր պարտավորությունները, օրվա վերակարգի, հերթապահ ստորաբաժանումների, հսկիչ-անցագրային կետերի կողմից ծառայության պատշաճ կազմակերպման ու իրականացման, զինծառայողների տեղաշարժի, մարտական դրոշի պահպանման և օգտագործման գործընթացում առաջ են գալիս խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն:
Օրենքի նախագծով հստակեցվում են զինվորական ծառայության անվտանգության ապահովման, զորամասում զինվորական ծառայության կազմակերպման և իրականացման հետ կապված պաշտոնատար անձանց ու զինծառայողների իրավասությունները և պարտականությունները, մարտական դրոշի պահպանման և օգտագործման կարգը: