Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր կառավարության նիստում պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրեց որոշում, ըստ որի` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև կնքված համաձայնագրի համաձայն` Հայաստանին տրվում է պետական արտահանման վարկ, և սահմանվում են ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման գործընթացում իրավասու պետական մարմինների կողմից իրականացման ենթակա գործողությունները: Կառավարությունը հաստատեց որոշումը:
«Կառավարությունը որոշում է՝ հանձնարարել ֆինանսների նախարարին իրականացնել հսկողություն վերոնշյալ համաձայնագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ: Հանձնարարել նաև պաշտպանության նախարարին՝ հստակեցնել Հայաստանի Հանրապետությանը մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը, հանձնարարել ՌԴ համապատասխան մարմինների (այդ թվում՝ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայություն և «ՌոսՕբորոնԷքսպորտ» ԲԸ) հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները: Որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահին՝
ա. Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ մինչև 2016 թվականի ապրիլի 29-ը Ռուսաստանի Դաշնության «Վնեշէկոնոմբանկ»-ի հետ իրականացնել աշխատանքներ վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ,
բ. վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագրի ստորագրման մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնել ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ պաշտպանության նախարարությանը»,- ասվում է որոշման մեջ: