կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-27 16:18
Քաղաքական

Կհստակեցվեն էլեկտրաէներգետիկական համակարգում անվտանգության ցուցանիշների մշակման վերաբերյալ հարցեր. փոխնախարար

Կհստակեցվեն էլեկտրաէներգետիկական համակարգում անվտանգության ցուցանիշների մշակման վերաբերյալ հարցեր. փոխնախարար

Կառավարության կողմից ներկայացված «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը հիմնական զեկույցով ներկայացավ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:

Նրա խոսքով՝ էներգահամակարգում հուսալիության ցուցանիշները օրենքով սահմանվում և հաստատվում են լիազոր մարմնի և հանձնաժողովի կողմից, սակայն այդ ցուցանիշների վերլուծության, այդ մասին իրազեկման և նրանց հետագա կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակումը բաց են մնացել: Ըստ փոխնախարարի՝ այդ բացը համակարգային վթարների վերլուծությունների ժամանակ հնարավորություն չի տալիս ճշգրիտ մոտեցումներ ցուցաբերել:

«Սահմանված չէ նաև էլեկտրաէներգետիկական համակարգում լիցենզավորված անձանց զարգացման ծրագրերից բխող հուսալիության միջոցառումների իրականացման պարտավորությունը:

Գործող օրենքում նշված է, որ հաղորդման, բաշխման լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են պայմանագրերի հիման վրա իրենց ցանցերով հաղորդել բաշխել այլ լիցենզավորված անձանց կամ սպառողի էլեկտրական էներգիան, բնական գազը՝ հանձնաժողովի սահմանած սակագնով, եթե հաղորդումը և բաշխումը չի վատթարացնում համակարգի հուսալիության և անվտանգության հաստատված ցուցանիշները և համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին»,- ներկայացրեց նա՝ շեշտելով, որ նախագծի նպատակն է կարգավորել ռազմավարական խնդիրների լուծման ուղիների սահմանումը և էներգահամակարգի հուսալիության ապահովման համար լիցենզավորված անձանց գործառույթների հստակեցումը:

«Կհստակեցվեն էլեկտրաէներգետիկական համակարգում զարգացման ծրագրերի և դրանցից բխող անվտանգության և հուսալիության ցուցանիշների մշակման, ինչպես նաև Էներգահամակարգում հուսալիության ցուցանիշների վերլուծության, այդ մասին իրազեկման և նրանց հետագա կատարելագործման հետ կապված հարցերը ու պարտավորությունները»,- եզրափակեց Արեգ Գալստյանը: