|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումները կտևեն մինչև տարեվերջ: Այսօր ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը լրագրողներին հայտնեց, որ Երևանում և մարզերում նախատեսված է իրականացնել ավելի քան 40 ծրագիր:
Ըստ նրա` իրենք երկար են մտածել, թե ինչպես պետք է տոնվի Անկախության օրը և ինչպես ներկայացնել անկախության շրջանի մշակութային ձեռքբերումները հենց մշակույթի միջոցով:
«Մենք հասկացանք, որ անկախության տարիների մշակութային ձեռքբերումները ամենալավը կարող է ներկայացնել անկախության սերունդը` դասական համերգի միջոցով: Հենց այս իսկ նպատակով էլ Հայաստանի բոլոր մարզերից հավաքագրվել են 7-20 տարեկան 700 երեխաներ և երիտասարդներ, որոնցից էլ կազմվել ենք «Անկախության սերունդ» համահայկական երգչախումբն ու նվագախումբը: Համերգի ընթացքում կհնչեն բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք նվիրված են անկախությանը»,- ասաց փոխնախարարը: