Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր` կառավարության նիստից հետո, ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց այն հարցին, թե ինչո՞ւ է ամռանը նվազել տնտեսական աճի տեմպը: Հիշեցնենք, որ նա խոստացել էր ուսումնասիրել տնտեսական աճի նվազման տեմպերը:
Նախարարը նշեց, որ իրենց կողմից իրականացվող ուսումնասիրությունները շարունակվում են: Մի շարք որլորտներում, որտեղ արձանագրված է տեմպի նվազում, կան մի քանի պատճառներ: Ըստ նրա` առաջին պատճառը կապված է արձակուրդային շրջանի հետ, և ըստ ընկերությունների տված բացատրությունների` իրենք արձակուրդի են գնացել, և քանի որ արտադրության պաշար են ունեցել, արտադրության ծավալները չեն ավելացրել: Երկրորդ պատճառը կապված է եղել Լարսի անցակետի հետ, որը որոշակի խոչընդոտներ է ստեղծել արտահանման համար: Մի շարք դեպքերում էլ ընկերությունները միջոցների խնայողություններ են արել: Մնացած պատճառները դեռ ուսումնասիրվում են:
Նախարարը նշեց, որ իր համար սկզբունքային նշանակություն ունի, թե ինչպիսի հիմնարար փոփոփոխություններ են իրականացվում, որպեսզի, միջնաժամետ և երկարաժամկետ առումով, Հայաստանն ունենա շատ ավելի կայուն երկնիշ տնտեսական աճեր: «Սա ինձ համար շատ ավելի կարևոր է, քան մեկ, երկու, երեք տոկոսային կետերի աճերի այսօրվա քննարկումը»,- ասաց նա: