|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր կառավարության նիստում Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ներկայացրեց որոշում, որը նախատեսում է Երևանի համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 24.42 հա հողամասը հետ վերցնել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և ամրացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը։ Արեյանը նշեց, որ հողամասը Երևանին նվիրելը պայմանավորված է նոր աղբավայր նախագծելու, կառուցելու և շահագործելու նպատակով:
«Հավանական թույրընկալումներից խուսափելու համար պետք է հատուկ նշեմ, որ այդ տարածքը հողային հաշվեկշռով, ճիշտ է, ընդգրկված է որպես անտառային ֆոնդի հող, բայց երբևէ իր գոյության ընթացքում անտառապատ, անտառածածկ չի եղել, այն ուղղակի շարունակությունն է այսօրվա գործող քաղաքային աղբավայրի, անխնա ու անմշակ տարածք է»,- ասաց նա և նշեց, որ շահագրգիռ նախարարությունների առաջարկները քննարկվել, մշակվել և ընդունվել են:
Որոշումն ընդունվեց: