|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Օգոստոսի 25-ին, ժամը 19.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 33-րդ կմ-ին Mercedes մակնիշի 34 DՍ 485 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ռ. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Փրկարարները վարորդի դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային, իսկ ուղևոր՝ 1951 թ. ծնված Պ. Գ.-ին՝ շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: