|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց վաղաժամկետ դադարեցնել Լոռու մարզի Մղարթ համայնքի ղեկավար Արմինե Մամաջանյանի լիազորությունները։ Գործադիրի որոշմամբ՝ նշված համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները նշանակվեցին 2016 թվականի հոկտեմբերի 2-ին:
Նշենք, որ համայնքի ղեկավար Վաչագան Նավասարդյանի մահից հետո 2016 թ. հունվարի 24-ին գյուղում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ էին կայացել, և գյուղապետ էր ընտրվել Արմինե Մամաջանյանը, ով, սակայն, առողջական խնդիրների պատճառով այժմ չի կարող ղեկավարել համայնքը: