Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս տարվա սեպտեմբերի 1-ից վարորդներն այլեւս պարտավոր չեն լինի վթարի վայրում սպասել ապահովագրողներին, պատահարները կգրանցեն ՃՈ աշխատակցիները. այսօր լրագրողներին ասաց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի նախագահ Վահան Ավետիսյանը: Նա հայտնեց, որ ԱՊՊԱ ոլորտում մի շարք փոփոխություններ են արվել, որոնք ուժի մեջ են մտնելու սեպտեմբերի 1-ից:
Եթե վերջին շրջանում պատահարի արդյունքում մինչև 50 հազար դրամ նյութական վնասի դեպքում վարորդները կարող էին ինքնուրույն լրացնել համապատասխան հայտարարագիրը` չսպասելով ԱՊՊԱ գործակալների ժամանելուն, ապա սեպտեմբերի 1-ից ինքնուրույն կարող են գրանցել մինչեւ 100 հազար դրամ: «Վարորդները կարող են ինքնուրույն լրացնել հայտարարագիրը եւ 5-ից 7 րոպե հետո մեքենաները վթարի վայրից տեղափոխել: Սա համարվում է հնարավորություն, ոչ թե` պարտավորություն»,- ասաց Ավետիսյանը:
Վթարի ինքնուրույն հայտարարագրման համար նախկին սահմանափակումները գործում են: Հայտարարագրումը հնարավոր է, միայն եթե վթարում ներգրավված է ոչ ավելի քան 2 մեքենա, ու եթե վարորդներից մեկն ամբողջովին ընդունել է իր մեղավորությունը: Այդ դեպքում վարորդները պետք է առնվազն երեք անգամ լուսանկարեն բախված մեքենաներն ու ստացված հարվածները, լրացնեն ու ստորագրեն համաձայնեցված հայտարարագիրը, ազատեն բանուկ մասը, վթարի մասին հեռախոսով հայտնեն մեղավոր վարորդի ապահովագրական ընկերությանը` ներկայացնելով համաձայնեցված հայտարարագրից տվյալներ: Իսկ մնացած բոլոր պատահարները կգրանցեն ՃՈ աշխատակցիները:
Այդ դեպքում վարորդները պետք է վթարի վայր հրավիրեն ՃՈ աշխատակցին ու հետեւեն նրա ցուցումներին: Մինչեւ նրա ժամանելը պետք է պահպանել մեքենաների դիրքը ու վթարի հետքերը: Վթարից հետո առնվազն 40 րոպեի ընթացքում վարորդներից յուրաքանչյուրը պետք է հեռախոսով դիմի իր ապահովագրական ընկերությանը:
Համաձայն նոր կարգի՝ սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ պայմանագրերում այլեւս վարորդների անուններ նշելու անհրաժեշտություն չկա: Մեքենաները կհամարվեն ապահովագրված վարորդական իրավունք ունեցող ցանկացած անձի կողմից, սակայն ոչ անվանական եւ առանց լրացուցիչ վճար վճարելու: