կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-15 16:55
Հասարակություն

«Ում եմ պետք, եթե իմ զինվորների դիակները չեմ կարողանում բերել»

«Ում եմ պետք, եթե իմ զինվորների դիակները չեմ կարողանում բերել»

Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Պատերազմի իմ բոլոր պատմություններն անավարտ են մնացել սկսած 1992-ից։ Չգիտեմ էլ երբ եմ հասնելու դրանց, բայց դրանք բոլոր իրական պատմություններ են։ Ինձ հաճախ հարցնում են ինչ կարող են անել հրամանտարները։ Ես միշտ հանգիստ պատասխանում եմ՝ ամեն ինչ։ Մի անավարտ պատմությունից հատված էսօր, չգիտեմ ինչու, ուզեցի հրապարակել։

-Մենք այդ գործողությունը չենք անի, չեն կարող, անհնար է, զոհեր ենք տալու ու ոչինչ չենք կարողանալու անել,-ասում է ցմփոր, հազիվ շնչող գեներալը։

-Իմ տղերքով կանեմ, ես իմ զինվորների դիակները չեմ թողնի այնտեղ,-նետեց հրամանատարը։ Նա հազիվ էր զսպում իրեն։

- Ես դրա պատասխանատվությունը չեմ վերցնի իմ վրա,-շարունակեց ցմփորը։

- Պատասխանատվությունը ես վերցնում եմ իմ վրա, ես չեմ կարող երկրորդ անգամ իմ զինվորներին ուղարկել գործողության, եթե այդ դիակները թողնեմ այնտեղ։ Ես ծնողներին չեմ կարող ասել, որ ձեր որդիների դիակները չենք կարողանում բերել։ Ում եմ պետք, եթե իմ զինվորների դիակները չեմ կարողանում բերել,- հրամանատարը կարծես ինքն իրեն է խոսում արդեն։

Այս ասելուց չէր էլ նայում գեներալի ուղղությամբ։ Նրա աչքերը սեղանին փռած քարտեզին էր։ Ցմփոր գեներալը ջղայնացած դուրս եկավ վրանից, իր ենթակա գեներալը ընդդիմացավ ուրիշ հրամանտարների ներկայությամբ։ Նա զգացել է նաեւ, որ ներկաները համաձայն էին իր ենթակայի հետ։ Մութ էր, խիտ մութ։ Անլուսին գիշեր էր։ Դիպուկահարները, որ շարվել էին այդ հատվածի ողջ երկայանքով, ոչինչ չէին տեսնում։ Նրանք տղաների առաջխաղացումը չէին կարող անվտանգ դարձնել։ Իսկ տղերքը բաց տարածքով պետք է անցնեն 400 մետր, հակառակորդի դիրքերը 80 մետր հեռավորության վրա են դիակներից․․․»: