Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Երջանիկ է նա, ով թուրք է». այս խոսքի հեղինակն է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, երկրի առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքը: Այս խոսքով են մարզումների ժամանակ «ոգեշնչվում» Թուրքիայի բանակի զինվորները: Թուրքիայում մինչ այդ չի եղել մեկը, ով երբևէ հանդգնել է «թուրք» բառը փոխարինել մեկ այլ ազգության հետ:
Ուշագրավ է, սակայն, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի՝ ամեն առիթի ժողովրդավար ձևանալու փորձ անող իշխանությունները փոխում են այդ ուղղությամբ իրենց ուղին:
Պատրաստվել է հեղաշրջման վերաբերյալ թեմատիկ հոլովակ, որտեղ Աթաթուրքի հայտնի «երջանիկ է նա, ով թուրք է» խոսքերը տարածվել են Թուրքիայում բնակվող ժողովուրդների՝ հայերի, հույների, լազերի, քրդերի, զազաների, վրացիների, չերքեզների, արաբների, ալբանացիների, հրեաների, քրիստոնյաների, մուսուլմանների, ալևիների և սուննիների վրա:
«Քանի որ մենք, մեր կյանքն ու արյունը զոհաբերելով, միասնաբար հաղթել ենք «ազատագրական» պատերազմը, ժողովրդավարության պատերազմը նույնպես ձեռք ձեռքի տված ենք հաղթելու»,-մասնավորապես ասվում է տեսահոլովակում:
Նշենք նաև , որ տեսահոլովակն առաջինը տարածել է պետական շրջանակների կողմից հովանավորվող TGRT հեռուստաընկերությունը: