|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հուլիսի 23-ին Վարդավառ է՝ մեր ժողովրդի սիրած ու ավանդական տոներից մեկը, որ խորհրդանշում է տարեպտույտ, կյանքի նորացում, սեր, նաև՝ փոխադարծ հարգանք ու հոգածություն միմյանց հանդեպ:
Ցավոք, մեր որոշ համաքաղաքացիներ հենց Վարդավառի լուսավոր տոնին չեն դրսևորում այդ հարգանքն ու հոգածությունը: Արձանագրվում են ծիսական արարողությունը տհաճ դրսևորումներով փախարինելու, մարդկանց անհանգստություն և անհարմարություն պատճառելու դեպքեր։
Քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները, դրսևորել բարեկրթություն, տհաճ միջադեպերով չխաթարել տոնը, աջակցել ոստիկանությանը հասարակական կարգուկանոն ապահովելու գործում»: