|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԼՂ կարգավորման պահը բաց թողնելու դեպքում, հաջորդ լուծումը մեզ համար ավելի վատն է լինելու: Այսօր` ՀԱԿ համագումարի ժամանակ ասաց ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նա նշեց նաև, որ առանց այդ խնդրի լուծման, ՀՀ-ն ու Ղարաբաղը զրկված են զարգացման հեռանկարից: Տասնութ տարին, ըստ Տեր-Պետրոսյանի, քիչ ժամանակ չէր, դա ըմբռնելու համար:
«Այլ լուծում, քան այն, ինչ դրված է բանակցությունների սեղանին, չկա: Այս պահին բանակցությունների սեղանին դրված է 1997թ. նույն առաջարկը. սա է, այլ բան չկա, ուրիշ հեքիաթի չհավատաք»,-ասաց նա: