|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Հուլիսի 14-ին, ժամը 05.48-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 35 հասցեում գտնվող «Գենացվալե» պանդոկի խոհանոցում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.02-ին, մարվել՝ 06.16-ին:
Կոմիտասի պողոտայի թիվ 35/4 հասցեում գտնվող «Գենացվալե» պանդոկի խոհանոցում այրվել է վարդակը և ճարպաեռոցը, մասամբ ջերմահարվել են սեղանները և հատակը՝ 6 քմ մակերեսով: