կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-18 23:40
Քաղաքական

Ինչպե՞ս կտրել հանցագործ ձեռքը

Ինչպե՞ս կտրել հանցագործ ձեռքը

«Դաշնակցության օգտին քվեարկելով՝ դուք քվեարկում եք ձեր ընտանիքի օգտին, ձեր զավակի ապագայի օգտին, այն օրվա համար, երբ բոլորը աշխատանք կունենան, եկամուտ, սոցիալապես անապահով խավերը պաշտպանված կլինեն, Երեւանն էլ կլինի ապահով եւ բարեկեցիկ: Ես Ձեզ խնդրում եմ, հորդորում եմ, ասում եմ վստահաբար` Դաշնակցությունը կարող է շատ բան փոխել երկրում, եւ դրա համար անհրաժեշտ է, որ վստահեք: Ամենակարեւոր հարցը, որ կլուծենք, կզսպենք իշխանությանը, այն այլանդակությունը, որ հաճախ ենք տեսնում մեր շրջապատում՝ օլիգարխներից սկսած, հանցագործներով ավարտած, մենք կարող ենք պատժել եւ կտրել հանցագործ ձեռքը»,- Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրողների հետ ապրիլի 18-ին կայացած հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

 

Նա վստահեցրեց, որ ՀՅԴ-ն ի վիճակի է Երեւանում ապահովել այնպիսի կարգուկանոն, ծրագրերն այնպես իրականացնել, որ յուրաքանչյուր հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, պարտավորված լինի ոչ միայն այցելել Հայաստան, այլեւ ներդրումներ անել Հայաստանում, Երեւանում: «Շատ սփյուռքահայեր ներդրումներ չեն անում, որովհետեւ գիտեն, որ առանձին հանցագործ խմբավորումներ պարզապես հնարավորություն չեն տալու այդ գումարներով աշխատատեղեր ստեղծել: Մենք պատրաստ ենք պատժել այդ մարդկանց, պատրաստ ենք ձեզ հետ միասին իսկապես ապահով Երեւան ստեղծել, այլ ոչ թե լսել միայն խոսքեր այդ մասին»,- ասաց պատգամավորն ու հավելեց, որ Դաշնակցության ծրագրերն առարկայական են, իրական, եւ կուսակցությունը կարող է դրանք կյանքի կոչել: