Փոխարժեքներ
30 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ուխտագնացությունը Հայաստան պատմական իրադարձություն էր մեր երկրի և ժողովրդի համար: Երեք օր ողջ աշխարհի ուշադրությունը բևեռված էր աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետականորեն ընդունած Հայաստանի վրա: Երեք օր արվեց առավելագույնը՝ պապական այցի պատմական ոգին և քրիստոնեական շունչը լիասիրտ առնելու և աշխարհին վերադարձնելու համար: Ամեն ինչ արվեց մեր ժողովրդի, պետական ինստիտուտների, այն ծառայությունների կողմից, որոնք կոչված էին պահպանելու հասարակական կարգն ու անվտանգությունը:
Այդ ծառայությունների թվում մեծ պատասխանատվություն էր դրված ՀՀ ոստիկանության վրա, և հանրապետության մայրաքաղաքում, Գյումրիում, Էջմիածնում, այլ վայրերում արձանագրային արտակարգ ծառայություն իրականացնող մեր ստորաբաժանումները լիարժեք ու պատվով կատարեցին խնդիրը:
Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության բոլոր այն ծառայողներին, որոնք պրոֆեսիոնալ կատարեցին իրենց պարտականությունները Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցելության օրերին՝ կրկին հավաստելով ապահով ու քաղաքակիրթ Հայաստանի իրողությունը:
Շնորհակալություն մեր քաղաքացիներին՝ բոլոր միջոցառումները իրենցը համարելու, ցանկացած իրավիճակի ըմբռնումով մոտենալու և ծառայություն կատարող ոստիկաններին աջակցելու համար:
Ուրախալի է, որ նման կարևորագույն իրադարձությունների ժամանակ ոստիկանության ու հանրության փոխըմբռնման և գործընկերության ավանդույթ է ձևավորվում, որը պետք է դառնա մեր ազգային նկարագրի մասը:
Աստված մեզ պահապան:
Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ,
գեներալ-լեյտենանտ