|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Այսօր լրագրողների հետ հանդիպեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին: Նա ներկայացրեց այցի առաջին օրվա մանրամասները և տպավորությունները: Նրա խոսքով՝ պապի թռիչքը լավ է անցել, անգամ ճանապարհին լրագրողները նրան հարցեր են ուղղել Կոլումբիայի խաղաղության գործընթացի ու ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին: «Շատ լավ, կազմակերպված ձևով ենք մոտենում առաջին օրվա ավարտին»,- ասաց Ֆեդերիկո Լոմբարդին:
Նրա խոսքով՝ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, ավելի քան 40 եպիսկոպոսներ էին ներկա եղել, որոնք պապին շատ բարյացակամ են ընդունել: Հայրապետերը նվերներ են փոխանակել, պապը կաթողիկոսին նվիրել է Տիրամոր խճանկարը և գավաթ: Պապն իր արձանագրությունն է թողել կաթողիկոսարանի մատյանում` երախտագիտության բառերով: Ֆեդերիկո Լոմբարդին շեշտեց պապի ելույթի այն հատվածը, որտեղ նա արտաբերում է «ցեղասպանություն» բառը: Հարցին, թե արդյո՞ք Վատիկանի արխիվները բաց են Հայոց ցեղասպանության թեմայով ուսումնասիրությունների համար, նա նշեց, որ թեև արխիվագետ չէ, սակայն ինքը ճանաչում է մի գերմանացի գրողի, ով գրել է գիրք Հայոց ցեղասպանության մասին, որը ամբողջովին հիմնված է եղել Վատիկանի արխիվային փաստաթղթերի վրա: