|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր խորհրդարանում լրագրողներին հայտնեց, որ իր ղեկավարած գերատեսչությունում արդեն ավարտվել է մեքենաների քանակի կրճատման փուլը:
«Նախարարությունում 9 մեքենա է եղել, որոնցից 3-ը արտակարգ իրավիճակների նախարարությանն են մնացել, մեր նախարարությունը 6 մեքենայով է: Պատրաստվում ենք աշխատակազմի հետ կապված քննարկումներին»,- ասաց նախարարը:
Հարցին, թե քանի՞ աշխատատեղ է կրճատվել, Լոքյանը պատասխանեց, որ դեռևս այդ փուլը չի սկսվել, բայց, բնականաբար, սկսվելու է: «Հանաձնաժողով կա, որն աշխատում է այդ ուղղությամբ»,- նշեց նա: