Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում, որտեղ քննարկվում էր 2015թ. բյուջեի կատարողականը, հարակից զեկուցող` ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ֆինանսա-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին հարց ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ամեն տարի բյուջեի կատարողականի քննարկումները վերլուծելիս տպավորություն է ստեղծվում, հատկապես` երբ մարզպետերն են գալիս` զեկուցելու, թե նրանք հայտարարում են. «Ջնջել եմ պետական բյուջեն, շահել եմ երեք միլիոն դրամ»:
Պատգամավորը տարեցտարի համոզվում է, որ բյուջեի կատարողականի քննարկումների ընթացքում չի հաջողվում քաղաքական քննարկում ծավալել, և այդ նույն խնդիրը հանձնաժողովներից տեղափոխվում է լիագումար նիստ: Նիկոլ Փաշինյանի խոսքով` ամեն անգամ կառավարությունը զեկուցելու է ուղարկում ՀՀ գլխավոր գանձապետին, ով պատասխանատու չէ բյուջեի ո'չ հավաքագրման, ո'չ ծախսման համար:
Պատգամավորը նշեց, որ որոշ նախարարներ, գերատեսչությունների ղեկավարներ անգամ չեն էլ բարեհաճում ներկայանալ բյուջեի կատարողականի քննարկումներին ու զեկուցել, և ըստ նրա` դա ցույց է տալիս այն խնդիրը, որ կա կառավարություն-խորհրդարան հարաբերություններում:
«Այս քննարկումների մակարդակով կառավարությունը ցույց է տալիս վասալային հարաբերությունները ԱԺ քաղաքական մեծամասնության հետ: ԱԱԾ տնօրենն ո՞վ է, որ ԱԺ երկու հանձնաժողովների որոշմամբ նշվի` որպես զեկուցող, բայց ինքը չգա զեկուցելու՝ իրեն դնելով Ֆրիդրիխ էնգելսի տեղը»,- դժգոհեց Փաշինյանը:
ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը նշեց, որ վերջին տարիների ընթացքում քննարկումների որակը փոխվել է դեպի լավը, և կարևոր չէ, թե ով է զեկուցում, կարևոր է, որ պահպանվում է մասնագիտական քննարկումների որակը:
Փաշինյանն արձագանքեց` ասելով, որ եթե քաղաքապետը և նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարները, որոնք չեն ներկայանում բյուջեի կատարողականի քննարկումներին ու չեն զեկուցում, այսինքն` չունեն բավարար մակարդակ, չպետք է այդ պաշտոնները զբաղեցնեն:
Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Եթե Դուք հայոց լեզվին բավարար տիրապետում եք, ապա պետք է հասկանայիք, թե ես ինչ ասացի: Իսկ ես ասացի այն, ինչ ասացի»: