|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Այսօր 2015թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հարց ուղղեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ սպանդանոցների մասին: Նախարարը նշեց, որ, այսօրվա դրությամբ, հանրապետությունում աշխատող 8 սպանդանոց կա, որոնցից 5-ը շահագործման է հանձնվել անցյալ տարի:
«Միջին կարգի սպանդանոցներ են, և դրանց աշխատանքի կազմակերպման համար մենք ունեինք որոշակի դժվարություններ, քանի որ հասկանալի է, որ մինչև այսօր միսը վաճառման կետերին տրամադրվում էր միջնորդների միջոցով, որոնք հարկային շուկայում չէին: Եթե սպանդանոցները մտնեն հարկային դաշտ, պարզ է, որ մսի գինը շուկայում կբարձրանա՝ ինքնարժեքի հարկի ավելացման պատճառով»,- ասաց նա:
Նախարարը հավելեց, որ կառավարությունում մշակվում է հայեցակարգ, որը նախատեսում է, որ սպառման մեծ շուկաներում, խանութներում, սուպերմարկետներում, հիվանդանոցներում, մանկապարտեզներում պետք է օգտագործվի միմիայն սպանդանոցներում իրականացված մորթի միսը: Նա շեշտեց, որ հետագայում ցանկանում են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի` կարգելվի փողոցային սպանդը: