|
Փոխարժեքներ
02 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
«Աշնանն սպասվող քաղաքապետի ընտրություններին, որպես ԲՀԿ-ի թեկնածու, Գյումրիում արդեն քարոզչություն է ծավալում 36-ամյա Արմեն Բադեյանը, որը ԲՀԿ-ին անդամագրվել է դեռևս Ծառուկյանի ժամանակ։ Տեղեկություններ կան որ ԲՀԿ-ից դուրս եկած Մարտուն Գրիգորյանը, որը քաղաքապետ դառնալու ցանկություն ուներ բայց դաբրո չստացավ, «տակից» որոշել է պաշտպանել հենց Բադեյանին, որը Գյումրու ավագանու անդամ է, 1991-ից զբաղվել է ազատ ոճի ըմբշամարտով, ՀՀ բազմակի չեմպիոն է։
Երեկ պարզեցինք նաև, որ Սամվել Բալասանյանի խորհրդական Սահակ Սահրադյանի ստեղծած «Գյումրեցու ոգի» կուսակցությունը մայիսի 17-ին ներկայացրել է փաստաթղթերը Պետռեգիստրում գրանցվելու համար, սակայն դեռևս չի գրանցվել։ Ըստ օրենքի՝ գրանցման համար սահմանված է մինչև 1 ամիս, այսինքն՝ հունիսի 17-ը, որից հետո կսկսեն մարզային գրասենյակներ հիմնել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։