|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ն հայտարարություն է տարածել առ այն, որ Կոմիտեի կողմից համացանցի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, փաստացի զբաղեցնելով քաղաքական պաշտոն, աշխատանքային ժամին իրականացրել է նախընտրական քարոզչություն։
«Այդ գործունեությանը մասնակցել են նույն կուսակցության պատգամավորի թեկնածուներ Արսեն Թորոսյանը և Գարիկ Սարգսյանը, որոնք նույնպես հանդիսանում են քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք։
Դա ոչ միայն հակասում է ընտրական իրավունքի և հանրային ծառայության սկզբունքներին, այլև ուղիղ խախտում է պաշտոնատար անձանց էթիկայի կանոնները։ Այս կապակցությամբ Ընտրությունների վերահսկմսն կոմիտեն պատրաստվում է նշված անձանց պատասխանատվության ենթարկելու հարցով դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ որպես պաշտոնատար անձանց էթիկայի հարցերով իրավասու պետական մարմնի»,- ասված է Կոմիտեի հայտարարության մեջ: